Նրան անվանում էին Մումու (ֆիլմ)
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 2015 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Միրզոև |
Դերակատարներ | Ելենա Կորենևա, Եֆիմ Շիֆրին, Պյոտր Ֆեոդորով և Օլգա Լիսակ |
Տևողություն | 96 րոպե[1] |
«Նրան անվանում էին Մումու» (ռուս.՝ Её звали Муму), 2015 թվականին նկարահանված ռուսական դրամա[2], որի ռեժիսորն է Վլադիմիր Միրզոևը[3]։ Ֆիլմը կամերային սոցիալ-քաղաքական աշխատանք է՝ հիմնված իրական փաստերի վրա[4]։ Նկարահանումները ավարտվել են 2013 թվականի նոյեմբերին։ Պրեմիերան կայացել է փակ ցուցադրությամբ՝ 2016 թվականի հունվարի 24-ին։
Նույն տարվա սեպտեմբերին ժապավենը ցուցադրվեց «Ամուրի աշուն» կինոփառատոնի շրջանակներում։
2016 թվականի հոկտեմբերին ֆիլմը ցուցադրվել է «ՏՆՏ» հեռուստաալիքով[5]։
Պատմական հիմք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա՝ Եկատերինա Գերասիմովայի մասնակցությամբ, որը բլոգոլորտում հայտնի է «Կատյա Մումու» կեղծանվամբ։ 2009-2010 թվականներին նա աշխատել է հատուկ ծառայությունում և ինտիմ հարաբերություններ է ունեցել ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ, որոնց շարքում էին Վիկտոր Շենդերովիչը, Իլյա Յաշինը, Էդուարդ Լիմոնովը և ուրիշները։ Այդ հանդիպումները տեսանկարահանվել և որպես կոմպրոմատ տեղադրվել համացանցում[6]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանված է իրական դեպքերի հիման վրա։ Այն պատմում է հերթական սեռական սադրանքների մասին։ Գլխավոր հերոսուհին Եկատերինա Գերասիմովան է՝ հայտնի Մումու անունով, որի «զոհերն» են դարձել շատ ընդդիմադիր գործիչներ ու լրագրողներ[2]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի ցուցադրությունը հեռուստատեսությամբ առաջացրեց զանազան կարծիքներ։ Դժգոհություն արտահայտեցին ինչպես իշխանության կողմնակիցները, այնպես էլ նրանց հակառակորդները[6]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրինա Վիլկովա - Իռա
- Ելենա Կորենևա - Գրիշայի մայրը
- Օլգա Լապշինա - մորաքույր Լարիսա
- Օլգա Լիսակ - հոգեբան
- Վալերիա Պրիխոդչենկո - Իռայի մայրը
- Իրինա Բուտանաևա - Օլյա
- Եֆիմ Շիֆրին - Ռոզովսկի
- Պյոտր Ֆյոդորով- Գրիշա
- Իգոր Վորոբյով - Գրոսս
- Եվգենի Բուսլակով - Պաշկա
- Յուրի Սիսոև - Սուրիկով
- Կիրիլլ Լեդնև - հոգաբարձու
- Եկատերինա Ռյաբուշինսկայա - մորաքույր Տայա
- Տամիլա Նեստերենկո - Իռայի զարմիկը
- Տատյանա Ուխարովա- Մանյա
- Լյուդմիլա Ստոգնի - Մադամ
- Ալեքսանդր Յացենտյուկ - թղթատար
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր - Վլադիմիր Միրզոև
- Սցենարիստ - Անաստասիա Պալչիկովա
- Օպերատոր - Մաքսիմ Տրապո
- Նկարիչ - Էդուարդ Գալկին
- Կոմպոզիտոր - Ալեքսանդր Մանոցկով
- Մոնտաժ - Գեորգի Լետոնինսկի
- Պրոդյուսերներ - Եկատերինա Միրզոևա, Անդրեյ Աննենսկի, Սերգեյ Բոգդանով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 «КиноПоиск.ru». www.kinopoisk.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Владимир Мирзоев: «В России культура - это и есть государство, а все остальное - „неведома зверушка"» - Открытая Россия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Липчанин работает над фильмом, на который собрали почти 6 миллионов (2 фото)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Ирина Петровская и Ксения Ларина в программе «Человек из телевизора»». Эхо Москвы. 22 октября 2016. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ 6,0 6,1 «Революция с пустыми глазами». Новая газета - Novayagazeta.ru (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Её звали Муму»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Владимир Мирзоев о фильме «Её звали Муму» Արխիվացված 2017-07-04 Wayback Machine
- Барабанов И. А. Антинорма, ставшая нормой // The New Times, № 3 (394) от 01.16
- Что на новенького // Независимая газета, 29.01.2016
- Инна Денисова (2016 թ․ փետրվարի 7). «Быть Катей Муму» (ռուսերեն). Радио Свобода. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
|